ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ ԿԼԻՆԻ Ձմռան փոքրիկ փաթիլի մեջ խորհուրդ տեսա մի վիթխարի,Ու կարճ դադար առավ մի պահ մե՜ծ աշխարհի խենթությո՛ւնը,Փաթիլը ինձ հուշեց նորից, որ միշտ պիտի իշխի բարի՛ն,Թե ուզում ենք, որ աշխարհը շարունակի գոյությո՛ւնը: Թե ուզում ենք, որ կյանքը մեր լինի ձմռան նման լուսե՛,Ձյունաճերմա՛կ ու ազնվե՛հ, մաքրագործո՛ղ ու արդարև՛,Թե ուզում ենք, որ աշխարհում առաջնորդեն հավա՛տ … Continue reading
Շնորհավոր Նոր տարի
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵԵ՛վս մի օր, մի քանի ժամ,Եվ կամփոփենք անցնող տարին մի գիշերում,Ապրած տարվա մեր լուսավառ օրե՛րն արժանԵվ խնդության պահե՛րն՝ անմա՜ր մեր հուշերում: Բաժակներում կբոցկլտա անո՜ւշ գինին,Եվ շուրջը կհնչի պարե՜րգ զվա՛րթ,Մեր երազները կնստեն սոճիների կատարներինԵվ նո՛ր մեկնարկը կբերի հնի ավա՛րտ: Ե՛վս մի ժամ, մի բուռ հույզեր,Ամենուրեք՝ ծիծա՜ղ ու խնդությո՜ւն,Ամենուրեք՝ գունե՜ղ լույսեր,Ե՜րգ, պա՜ր, հրավառությո՜ւն… Անցնող տարին … Continue reading
Նո՛ր ձյուն, նո՛ր տարի ու նո՛ր կյանք
ՆՈ՛Ր ՁՅՈՒՆ, ՆՈ՛Ր ՏԱՐԻ ՈՒ ՆՈ՛Ր ԿՅԱՆՔ Ձյունը դարձել է հեքիաթ,Ձմեռն է պատմում ու խոսում,Կախարդի՜չ իր երգն է երգումՃերմա՜կ փաթիլե սաղմոսում: Անվե՜րջ հոսքերում քաղաքիԲերում է զվա՜րթ մի հանդես,Որ մարդը հոգում իր երգի՜,Մաքրի՛ իր հոգին ձյունի պես: Շտապո՛ւմ է քաղաքը տքնած,Բոլորը վազո՛ւմ են, հևո՛ւմ,Մի ինչ-որ հեքիաթ է կորա՛ծԱնո՜ւշ մանկության օրերում: Թողել են մարդիկ հուշերումՊայծառը՝ անցած օրերի,‒ … Continue reading
Հայաստանը ի՛մն է, քո՛նն է
ՀԱՅԱՍՏԱՆԸ Ի՛ՄՆ Է, ՔՈ՛ՆՆ Է ‒ Հայաստանը ի՛մն է, քո՛նն է,Մեր երկուսի հավերժ տո՛նն է,Սե՛ր է՝ սիրող մեր սրտերումԵվ արյո՛ւն է՝ երակներում,Գարնան շի՛վ է՝ կյանքով խոսունՈւ կարկաչո՜ւն գետ է հոսուն,Թախծո՜տ զրույց է կարոտի,Շո՛ղ է՝ կյանքի առավոտի՛Եվ ափի մեջ մի՛ բուռ հող է,Տուն դարձողի սրտի դո՜ղ է: ‒ Հայաստանը ի՛մն է, քո՛նն է,Մեր երկուսի հավերժ տո՛նն … Continue reading
Շարունակել ապրել. Երկրաշարժից տարիներ անց
1988 թվականին 7 տարեկան էի, բայց ամեն բան հիշում եմ: Հիշում եմ ծնողներիս, բարեկամներիս վիշտն ու սարսափը, հիշում եմ, թե ինչպես էին մեզ թողնում տանն ու գնում այն ժամանակ՝ Լենինական, որպեսզի փնտրեն ու գտնեն կորածներին ու զոհվածներին, հիշում եմ մեր բարեկամուհու ցավալի մահը, հիշում եմ սարսափ առաջացնող պատմությունները աղետի գոտուց, հիշում եմ մեծահասակների արտասվակեզ ու … Continue reading
Աշնան ներշնչանքով Պոետ
ԱՇՆԱՆ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ ՊՈԵՏ Աշնան բերած ամե՛ն դողով,Հոգուս ամե՛ն գրած տողով,Եվ նվագո՛վ, որ երամը հնչեցնում է միաբերան՝Ես գրկում եմ աշունը տա՜ք,Առանց առիթ ու նպատակ,Գրկում, ինչպես շո՛ղն է փարվում ալ նռանը արևահա՜մ… Ու տխրում եմ, ասես չվող արագիլը՝ հոգնած ու լուռ,Եվ տխրության աշնան դողով,Ամե՛ն չվերջացող տողով,Սիրտս նորից դառնում է բո՜ւռ… Իմ կարոտի՜, նվիրումի՜, խնդությա՛ն ու ավերումի՛,Հոգեպարա՜ր ապրումներից … Continue reading
Ես ուզում եմ այս աշխարհում
ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ Ես ուզում եմ այս աշխարհում տիրի հավերժ խաղաղություն,Որ աչքերը մանուկների երբե՛ք վշտից չթացանան,Որ անծանոթ անցորդներն իրար մաղթեն բարօրություն,Երկնափետուր աղավնիներ ճախրեն վերև՜ ու բարձրանա՜ն: Ես ուզում եմ ներկա լինել այս աշխարհի լավացմանը,Երբ վերջապե՛ս կանհետնան չարությունն ու նենգությունըՆերկա լինել մարդկանց հոգում խղճի լուսե արթնացմանըԵվ վայելել մե՜ծ աշխարհի ամեն փո՛քր խնդությունը: Ես ուզում … Continue reading
Հեռու եմ ես, ի՜մ Երևան
ՀԵՌՈՒ ԵՄ ԵՍ, Ի՜Մ ԵՐԵՎԱՆ Հեռու եմ ես, ի՜մ Երևան,Բայց մի վայրկյան չեմ դադարել անմնացորդ քեզ սիրելը,Չեմ դադարել ես իմ սրտով զարկերակիդ հարմարվելը,Քո հույզերով քաղաքային ու գույների անուշությամբՀոգուս ամեն ճեղք ու ակոս երջանկությամբ լցոնելը: Հեռու եմ ես, ի՜մ Երևան,Բայց մի վայրկյան չեմ մոռացել անմնացորդ նվիրվելը,Քեզ գովերգող ու մեծարող պոեմները իմ գրելը,Հոգու հազար մատյաններից դրանք սիրով վերհանելը,Սիրերգակի իմ եռանդով հոծ աշխարհին … Continue reading
Ապրել անմնացորդ սիրով
ԱՊՐԵԼ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՍԻՐՈՎ Ինչ-որ մի օր ես էլ պիտի լուռ մահանամ,Ինչ-որ մեկի սիրող սրտում անմահանամ,Ինչ-որ մի տեղ կանգնի կյանքի իմ անիվը,Շիրմաքարիս գրվի մահվան տարեթիվը,Վերջին անգամ համբույր դիպչի իմ ճակատին,Հետո կամաց ինձ փոխանցեն Աստծո Դատին:Նրա աչքում ես էլ պիտի մեղք ունենամ,Ինչ-որ չափով Նրա դիմաց արդարանամ,Ազնվորեն ապրած կյանքիս հաշիվը տամ,Պատմեմ կյանքում՝ ինչ կորցրեցի ու ինչ գտա:Ինչ-որ մի օր … Continue reading




